Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:
ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
Այս նյութը դիտել են - 2134 անգամ