Բրիտանական «The Gardian»-ը դեկտեմբերի 4-ին գրել է.«ԱՄՆ-ի և Բրիտանիայի պաշտոնատարները քննարկել են Սիրիայում գտնվող ահաբեկիչներին օգնելու տարբերակները»:
Ըստ հաղորդման, նրանք նույնիսկ քննարկել են անօդաչու թռչող սարքերով օգնություն ուղարկելու տարբերակը:
«Այնուամենայնիվ երկու երկրի պետական կազմակերպությունների միջև եղած տարաձայնության պատճառով բանակցություններում քիչ առաջընթաց կա: Զինվորական հրամանատարները դեմ են այդ քայլերին», գրում է «The Gardian»-ը :
Ի հավելումն դրան, Լոնդոնը և Վաշինգտոնը մտահոգ են ,որ դա կարող է հանգեցնել Սիրիայի հետ առճակատման: Իսկ Ռուսաստանը Սիրիայում օդային պաշտպանության բարդ համակարգեր տեղակայելով, մեծ խոչընդոտ է ստեղծել ԱՄՆ-Բրիտանիա նախագծի իրագործման համար:
Վերջին օրերի ընթացքում Սիրիայի բանակային ուժերը ահաբեկիչներին դուրս են շպրտել Հալեպի արևելյան շրջաններից և ընդդիմադիրների վերահսկողությունից ազատագրել են այդ տարածքի մոտ 60 տոկոսը :
Այս նյութը դիտել են - 1509 անգամ