Արդարություն Հայաստանում
2016-12-05 00:00:00

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն այսօր հրավիրված քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով:

Հարցին, թե Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը ինչո՞ւ է, ըստ նրա, միացել ընդամենը 4400 քաղաքացի, պատասխանեց, որ նախ իրենց համար կարևոր է եղել հայ լինելու հանգամանքը, ինչը փոքրացնում է թիվը:

«Հետո շատ կարևոր է նշել, որ սփյուռքահայությունը բավական ձևով անջատված է Հայաստանի իրադարձություններից՝ քաղաքական լինի, սոցիալական լինի, թե տնտեսական»,-ասաց նա:


Այս նյութը դիտել են - 2071 անգամ