VIDEO. Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև
2016-12-05 00:28:00

Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում էր Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանը:
Ադրբեջանի պատվիրակ՝ ոմն Գուլիև, իր զեկույցում անդրադարձավ մեզ և մեղադրեց 25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և 20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:
Քանի որ իմ զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակին, չէի կարող պատասխանել, հետևապես, նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեցի, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր, գիտակցեց, որ պատասխանելու եմ Գուլիևի մեկնաբանություններին, ուստի, ինձ ձայնի իրավունք չտվեց, սակայն հաջորդ օրը եղավ այն ինչը արտացոլվում է տեսանյութում:
(սիրողական տեսանկարահանում)


Այս նյութը դիտել են - 1986 անգամ