Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տալիս
2016-12-05 11:10:00
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ դեկտեմբերին 6-ին հրաժարվելու է վարչապետի պաշտոնից, որպեսզի հնարավորինս արդյունավետ անցկացնի նախագահական ընտրապայքարը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, հրաժարական է տալու նաև Վալսի կառավարությունը:
Վարչապետը պարզաբանել է, որ ցանկանում է կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա:
BFMTV-ի տեղեկություններով` իշխող «Սոցիալիստական կուսակցությունը» որոշել է նախագահական ընտրություններին առաջադրել Վալսի թեկնածությունն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է իր մասնակցությունից:
Հիշեցնենք, որ Օլանդն իր որոշման մասին հայտարարել էր նախորդ շաբաթ:
Ավելի վաղ` հայտնի էին դարձել Elabe ընկերության հարցման արդյունքները, որոնց համաձայն` ո՛չ Օլանդը, եւ ո՛չ նրա կառավարության ղեկավար Մանուել Վալսը չէին անցնի անգամ երկրորդ փուլ: Ըստ այդ արդյունքների` ընտրությունների առաջին փուլում կհաղթեր հանրապետական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը` հավաքելով 30 տոկոս: Երկրորդ տեղում կլիներ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարի Լե Պենը:
armtimes.com
Այս նյութը դիտել են - 2844 անգամ