ԱՄՆ-ում բնակվող իմ ընկերներից մեկը ինձ մի տեսաերիզ է ուղարկել, նկարահանված Արցախի Քաշաթաղ գյուղում: Ինչ-որ մեկը ջանասիրաբար գովերգում է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի բնակիչների կողմից իբրև օգնություն քաշաթաղցիներին ուղարկված 2 պարկ հոտած հնոտիք:
Կադրերից պարզ երևում է, որ ոչ մի քաշաթաղցի չի թերագնահատում իր պատիվն ու նամուսը և չի ուրախանում ուղարկված քուրջուփալասի վրա: Մարդիկ ուղղակի նայում, և զզվանքով մի կողմ են նետում:
Քաշաթաղցիներին ոգևորողը, ջանասիրաբար 50 տարեկանից բարձր տարիքի կանանց «Էրեխերք ջան» բառերով համոզում է «շնորհակալություն հայտնել Ֆրեզնոյի հայ գաղութին և պատվո հյուպատոսին, որ ջանք ու եռանդ չեն խնայել էս ամենը հավաքելու»:
Պարզվում է, որ «նրանք հիմա օգնում են զինվորին և զինվորի կողքին են, բայց կրկին օգնելու են քաշաթաղցիներին և վերաբնակեցվածներին...»: Այնուհետ «էրեխեք ջան»-ին ստիպում է անպայման շնորհակալություն հայտնել, իրենց ապրելուն օժանդակելու համար, և մի կերպ ստանում է ցանկալի «շնորհակալությունը»:
Սա կատաստրոֆիկ ծաղր ու ծանակ է նախ բանակի համար, որի անունը շոշափվում է, բայց փաստացի ոչինչ չի ասվում, ով է օգնում, ինչով է օգնում: Ո՞ւմ է հասել այդ օգնությունից, օգնությունը կրկին փալաս-փուլուսի տեսքով է եղել, սննդի, հագուստի, թե՞ գումարի: Ավելի լավ կլիներ, որ այս հերթական «օգնություն բերող» քյանդրբազը մի քիչ քչացներ կապիկության դոզան և Ֆրեզնոյից բերած հոտած հնոտիքով այդպիսի ֆուրոր չսարքեր: Նորագույն տեխնոլոգիաների այս դարում ոչինչ գաղտնի չի մնում:
Դե, հիմա գտեք այս տեսանյութը նկարահանողին, հոտած-մաշված շորերը օգնություն բերած և Քաշաթաղցուն ստորացնող սույն անգրագետ տիկնոջը և պարզաբանեք որտեղից, ինչ և ինչու հարցերի պատասխանները:
Բավական է աշխարհին ծիծաղեցնեք ձեր իսկ ձեռքով թշվառության դուռը հասցրած մեր ժողովրդի վրա: Չե՞ք վախենում, որ ռուսն ու թուրք-ազիկները կծիծաղեն ձեզ վրա, որ չեք կարողանում երկուս ու կես միլիոն բնակիչ մարդավայել պահել: Ամոթ ունեցեք, մի խայտառակեք մեր պատվասեր ազգը:
Տեսանյութի աղբյուրը՝ Ֆրեզնո քաղաքի ՀՀ պատվո հյուպատոսի էջից
Այս նյութը դիտել են - 12917 անգամ