ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993 թվ. շրջանավարտների գրական ժողովածուի շնորհանդեսը
Հունվարի 12-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Մեր գիրքը» ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի 1993 թվ. շրջանավարտների գրական ժողովածուի շնորհանդեսը:
1993 թվականի բանասիրականի շրջանավարտները իրենց գրական ստեղծագործություններն են զետեղել գրքում:
Գրքի մեկենաս Ջոն Թորոսյանի հուզմունքը զգալի էր նաև իր խոսքում:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին լույս դարձած բոլոր ուսուցիչների հիշատակը:
Գրքի կապակցությամբ իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան գրքի գլխավոր խմբագիր ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, գրքի համահեղինակներ ՝ Արմեն Հակոբյանը, Հասմիկ Իսոյանը , ինչպես նաև կուրսի ավագը:
Շնորհավորական խոսք ասաց նաև Արմեն Ավանեսյանը:
1993 թվականի բանասիրականի շրջանավարտների մասին , գրականագետ Աբգար Ափինյանը ասաց. «Այդ կուրսը հեղափոխականների կուրս էր»: Եվ այս գիրքն էլ հեղափոխության ծնունդ է:
Գրքի լուսընծայման կապակցությամբ գրքի մեկենաս Ձոն Թորոսյանին և համահեղինակներին շնորհավորում է նաև USArmeninews.com կայքի խմբագրական կազմը:Այս նյութը դիտել են - 3187 անգամ