«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով: Ընդ որում՝ եթե որոշեն, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել և ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա:
ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը: Մ Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ: Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու Սամվել Ալեքսանյանը` 2 դեմքով` Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի: Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակը, Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը: Զեյթուն-Քանաքեռ-Ավանում` Միհրան Պողոսյանը և Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներձագը»:
Այս նյութը դիտել են - 2714 անգամ