Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմարերը պարգևատրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին իր երկրի շքանշանով` գերմանական խաչով` Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը իր մատուցած ծառայությունների համար:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը` Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին հայտարարություն է տարածել կառույցի պաշտոնական կայքը:
«Ջոն Քերին լավագույնն է ներկայանում Ամերիկայում: Նա մեծահոգի, ընկերասեր, իմաստուն և առոջ դատող քաղաքական գործիչ է»,- ասել է Շտայնմայերը իր ելույթում:
Շտայնմայերը ասել է, որ Քերիի ղեկավարության ընթացքում Բերլինի և Վոշինգտոնի միջև համագործակցությունը արտաքին քաղաքականության հարցերով սերտացել է:
Նախարարը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ` Դոնալդ Թրամփի հետ կապված ասել է.
«Մենք ցանկանում ենք նստել զրուցել, սա շատ կարևոր է, խիստ անհրաժեշտ:»
Հիշեցնենք, որ Շտայնմայերը ԱՄՆ նախտրական քարոզարշավի ընթացքում վատ է արտահայտվել Թրամփի մասին:
Քերին ժամանել էր Բեռլին հրաժեշտի այցով:
Այս նյութը դիտել են - 1918 անգամ