Ջո Բայդենը կմասնակցել հաջորդ նախագահական մրցապայքարին
2016-12-05 23:00:00

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ նախագահական մրցապայքարին:

Ինչպես նշում էFox News-ը, եթե 74-ամյա Բայդենը մինչև 2020թ. չմտափոխվի ու իրոք առաջադրվի որպես թեկնածու, ապա նա կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը:


Աղբյուրը նկատում է, որ ներկայում երկրի ամենատարեց նախագահն է համարվում նորընտիր Դոնալդ Թրամփը, որը 70 տարեկան է: Իսկ նախքան հանրապետականն այդ կոչումը կրում էր 69 տարեկանում նախագահի պաշտոնում վերընտրված Ռոնալդ Ռեյգանը:

Այս նյութը դիտել են - 1687 անգամ