Մավրիտանիայի սուպերգավաթային հանդիպումն ավարտվել է 63-րդ րոպեին՝ 11-մետրանոց հարվածաշարով: Նման որոշում ընդունել է երկրի նախագահը՝ Մոհամմեդ Ուլդ Աբդել-Ազիզը, ով ներկա էր հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ երկրի նախագահն անձամբ է կարգադրել 11-մետրանոց հարվածաշար իրականացնել՝ առանց սպասելու 2-րդ խաղակեսի ավարտին: Նա շատ ավելի կարեւոր գործեր է ունեցել ու շտապել է, ուստի՝ խաղն ընդհատվել է 1:1 հաշվի ժամանակ:
Բացի այդ, նախագահը խիստ դժգոհ է եղել խաղի ցածր տեմպից: Նշենք, սակայն, որ ըստ Մավրիտանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ նման որոշումն ամեն դեպքում ընդունվել է ակումբների նախագահների ու թիմերի մարզիչների հետ խորհրդակցությունից հետո:
Այս նյութը դիտել են - 1782 անգամ