Պետական միջոցների բաշխման թարմացված սխեմա
2016-12-05 23:46:00

Շատ է խոսվում ՀՀ արտաքին պարտքի և դրա գոյացման պատճառների մասին: Վերջին տվյալներով Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 543 մլն դոլար:

Սա լուրջ խնդիր է մեր երկրի համար, բայց դրա լրջությունը գնահատելով «սայլը» տեղից չենք շարժի: Պետք է նախ հասկանալ պատճառները: Օրինակ, եթե համաշխարհային ճգնաժամի և դրան հաջորդած տավա ընթացքում արտաքին պարտքի ավելացումը պայմանավորված էր ծախսերի կրճատում և սոցիալական վիճակի սրում թույլ չտալով, ապա վերջին երկու տարիներին՝ տնտեսական ակտիվության խթանման անհրաժեշտությամբ:

Այսպիսով, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ-ի 49 տոկոսին: Հաշվի առնելով 0,4 տոկոսանոց տնտեսական աճի տեմպը՝ արտաքին պարտքի հետագա հախուռն աճը կարող դարնալ ռիկսային:

Նմանօրինակ զարգացումներից խուսափելու համար գործադիրն այս հարցում սկզբունքորեն նոր դիրքորոշում է որդեգրել՝ վերցնել առավել ռացիոնալ և արդյունավետ վարկեր և դրանցով իրականացնել ծրագրեր, որոնք կապահովեն չափելի ցուցնիշներ: Այս մասին դոնոր կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ պետք է քննարկել ու հաստատել խաղի այն կանոնները, որոնք հետագայում առնչվելու են վարկերի հետ՝ ֆինանսավորող ծրագրերի առաջնահերթությունները որոշելու համար:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ դրսից վարկեր վերցնելը չպետք է դառնա խնդիրներին կարճաժամկետ լուծում տալու հեշտ, բայց վճարման ծանր բեռ և բարդություններ ստեղծող ճանապարհ: Առաջնահերթություն պետք է տալ ենթակառուցվածքների հիմնանորոգման, բիզնեսների վարկավորման ծրագրերի, որոնք կոնկրետ արդյունք են խոստանում, խթան են հանդիսանալու տնտեսական աճի համար: Պետք է հնարավորինս սահմանափակել իրական արդյունք չապահովող՝ խորհրդատվության, տարբեր ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների և նմանատիպ այլ ծրագրեի ֆինասավորումը, որոնք փաստացի չափելի արդյունք չեն ապահովում:

Այսպիսով փոքր, բայց նպատակային վարկերի միջոցով հնարավոր կլինի խուսափել վարկային բեռի ավելացումից՝ ավելի քիչ ռեսուրսներով խթանելով տնտեսական ակտիվությունը:

Անահիտ Գրիգորյան

Այս նյութը դիտել են - 2036 անգամ