Վերջերս Գյումրիում խիստ ակտիվացել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով նախընտրել է «մարտի գնալ» ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: Նրա հավանական մրցակիցներն են քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուրը և ԱԺ պատգամավոր, գործարար Արման Սահակյանը:
«Փաստ»-ի տեղեկություններով` Գյումրիում, փաստորեն, արդեն գործում է Մարտունի շտաբը:
«Քաղաքը ողողված է նրա պաստառներով: Մ. Գրիգորյանը, մեր տվյալներով, որոշ տեղեկատվական ռեսուրս է ձեռք բերել: Մարտուն Գրիգորյանի խնդիրն այստեղ ոչ միայն ուժեղ մրցակից Արման Սահակյանն է, այլև այն հանգամանքը, որ նախկինում նրան գյումրեցիները ձայն էին տվել որպես ընդդիմադիրի, սակայն այսօր նա ընտրապայքարի է լծվում ՀՀԿ–ի «դրոշով», ինչը վարկանիշային անկում է ենթադրում` հավերժ ընդդիմադիր քաղաքում»,-գրել է թերթը:
Այս նյութը դիտել են - 4292 անգամ