«Սասնա ծռեր»-ը կմասնակցե՞ն ընտրություններին. «Ժամանակ»
2016-12-06 23:19:00

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված և ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։

Թեև ՀԽ-ն ընտրություններին մասնակցելուն դեմ է հանդես գալիս, այդուամենայնիվ, դա Արայիկ Խանդոյանի ՏԻՄ ընտրություններին՝ հայրենի գյուղում առաջադրվելու նախադեպը հույս է ներշնչում, որ այլոց ևս հնարավոր կլինի համոզել։ Սա իհարկե այն դեպքում, եթե «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ավարտված չլինի մինչև ապրիլի 2-ը, որովհետև ըստ օրենքի՝ դատապարտվելուց հետո ընտրություններին մասնակցելը ապօրինի է։

Այս նյութը դիտել են - 2137 անգամ