ԲՀԿ-ն լքած պատգամավորը ՀՀԿ-ի հետ «սիրախաղերի» մեջ է
2016-12-06 23:40:00

ԲՀԿ խմբակցությունը առաջինը լքած պատգամավոր Արագած Ախոյանը, պարզվում է, իր պատգամավորական մանդատի հարցը լուծելու համար «սիրախաղերի» մեջ է ՀՀԿ–ի հետ: Ինքը չի ժխտում այդ փաստը իր հարցազրույցներում:
ՀՀԿ վերնախավում գրեթե որոշվել է Արագածին իրենց շարքերն ընդգրկելու և ցուցակով անցկացնելու հարցը:

Սակայն ՀՀԿ խորհրդում թեժ քննարկում եղավ այս խնդրով: Կուսակցության նախագահին շատերն ընդդիմացան` ասելով, որ Սահմանադրությամբ մանդատների կրճատումը արժանի շատ ՀՀԿ–ականների դուրս թողեց առաջիկա ցուցակից:
Ի՞նչ կարիք կա այս «նեղ մաջալին» ուրիշ կուսակցությունը լքածներին բերել ՀՀԿ:
Այս պահի դրությամբ, Արագած Ախոյանի հարցը մնում է «առկախված»:

Այս նյութը դիտել են - 3288 անգամ