Արաբ շեյխերը հողակտորներ են գնել Աշտարակում, Էջմիածնում և Նոր Հաճնում...«Հայելի»
2016-12-07 12:18:00

2014 թվականից Հայաստանում հիմք է դրվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ փոխգործակցությանը: Համագործակցությունն ու փոխադարձ կապերն ընդլայնելու համար վերջերս ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից Հայաստան են ժամանել 50 արաբ շեյխեր: Նրանք Հայաստանում ձեռք են բերել մոտ 60 հեկտար հողատարածք՝ այգեգործությամբ զբաղվելու և այդ հողերի վրա բնակելի տներ կառուցելու նպատակով: Արաբ շեյխերից յուրաքանչյուրը մոտ 1-1.5 հեկտար հողակտոր է գնել Աշտարակում, Էջմիածնում և Նոր Հաճնում:

Արաբ շեյխերին շատ են դուր եկել հայկական դեղձը, ծիրանն ու քաղցրահամ մյուս մրգերը. դրան նպաստել է նաև Հայաստանի շախմատի հավաքականի փայլուն խաղը:

Նշենք նաև, որ 2017 թվականի մարտին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալու է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողովը, որտեղ հայ և արաբ գործարարների համար կբացվեն նոր հեռանկարներ:

Hayeli.am

Այս նյութը դիտել են - 7482 անգամ