«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը հանդես է եկել կոչով
2016-12-07 23:14:00
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում, անդրադառնալով այսօրվա միջադեպին, կոչով դիմել է բոլոր լրագրողներին:
Արմինե Օհանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի լրագրողներ, խնդրանքս ձեզ բոլորիդ՝ անգամ եթե շատ չեք սիրում «Հրապարակը» եւ Վահե Մակարյանին նյութեր մի արեք այս խուլիգանին արդարացնող այս ուղտը կարող է բոլորիդ դռանն էլ չոքել՝ մի օր Վահեի հարցը դուրները չի գա, մյուս օրը ձեր գրած տեքստը, երրորդ օրը ձեր աչքերի գույնը սա աննախադեպ բան է, որ պատգամավորը հարց տալու համար ծեծում է լրագրողին քուչի տղու նման կանչում է «տալդա» տեղ, որտեղ չեն նկարահանում եւ ծեծում
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը այսօր ծեծել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:
Այս նյութը դիտել են - 1603 անգամ