Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի անակնկալ այցը Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց
2016-12-08 00:18:00

Մշակույթի առաջնային դերը կարևորելով Մասիս քաղաքում, քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը անակնկալ այց կատարեց Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց` տեղում ծանոթանալով սաների ուսուցման պայմաններին:

Երաժշտական դպրոցի տնօրեն Գայանե Բաղդասարյանի ներկայությամբ քաղաքապետը շրջեց դասասենյակներով, ներկա գտնվեց պարապմունքներին և զրուցեց մանկավարժների հետ: Երեխաները մեծ ոգևորությամբ պրն. Համբարձումյանին ներկայացրեցին իրենց կատարումները:

Ազգային նվագարաններից մոռացված ուդ երաժշտական գործիքին տիրապետող Սյուզաննա Թադևոսյանը աչքի ընկավ հայրենասիրական գեղեցիկ կատարումով: Վերջինս, չվիրպելով քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանի աչքից, ստացավ նվեր` պլանշետի տեսքով:

Դպրոցում ուսուցանվող մի շարք երաժշտական գործիքների թվում, քաղաքապետը հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել գրեթե մոռացության մատնված ժողգործիքների ուսուցմանը: Այցի վերջում փոխքաղաքապետ Խ. Արոյանը տարիների վերհուշով ինքնամոռաց իր հուզմունքը մեզ փոխանցեց գեղեցիկ կատարման միջոցով, որն ունկնդրեց իր ուսուցչուհին և պրն. Դ. Համբարձումյանը:

Այս նյութը դիտել են - 2243 անգամ