ԱՄՆ Դաշնային կառավարության հարյուրավոր աշխատավորներ ՝ ի նշան բողոքի իրենց աշխատանքային պայմանների դեմ , զանգվածային հավաք են իրականացրել ՝ Վաշինգտոնի հյուրանոցի դիմաց, որտեղ բնակվում է նորընտիր նախագահը:
«Euro news» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, կառավարության պայմանագրային աշխատակիցները Թրամփից պահանջել են համապատասխան քայլեր ձեռնարկաել իրենց ցածր աշխատավարձ վճարող կապալառուների նկատմամբ:
Ըստ աղբյուրի, 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու ՝ Բերնի Սանդերզը ցույցի ժամանակ ասել է.-«Երբ միլիոնավոր մարդիկ կանգնում են կողք-կողքի, ապա նրանք անպայման հաղթելու են»:
ԱՄՆ Դաշնային կառավարության աշխատակիցները, ովքեր Թրամփի հաղթանակի հարցում միջոց էին դարձել, այժմ պահանջում են , որ կառավարությունը նոր քայլեր նախաձեռնի բանվորների համար:
Այս նյութը դիտել են - 1274 անգամ