Տիգրան Սարգսյան Գրիգոր Հովհաննիսյան
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Վերջինս նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի` 2015թ. դեկտեմբերի 21-ի նիստում ԵՏՀ Կոլեգիայի նախագահ է նշանակվել
Այս նյութը դիտել են - 1695 անգամ