«Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Պնախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող մեքենայի վթարից:
Մեր տեղեկություններով՝ վաղ առավոտյան ՊՆախարարը և նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով մեկնել են Խնձորեսկի N զորամաս՝ մասնակցելու միջոցառման:
Խնձորեսկը Գորիս քաղաքին կապող ճանապարհին ուղեկցող մեքենաներից մեկը գլորվել է ձորը:
Ի դեպ, վաղ առավոտյան հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Ղարաբաղ, ըստ ամենայնի՝ նրան ուղեկցում էր նաև Վիգեն Սարգսյանը, պաշտոնյաները ճանապարհին մտել են Սյունիք:
Խնձորեսկի համայնքապետ Սերյոժա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորամասը վերանորոգվել է, և Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը այդ պատճառով այցելել են այնտեղ՝ հանդիպելու զինվորների հետ:
Համայնքապետը լսել է տեղի ունեցած վթարի մասին, սակայն այլ մանրամասները չի տիրապետում:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն մանրամասները, որոնք մենք գիտենք, բավարար է, իսկ թե որտեղ է սլացել մեքենան, այժմ Վիգեն Սարգսյանը որտեղ է գտնվում, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ ճիշտ չի լինի այդ մասին ասել:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սկզբում եղան հրապարկումներ այն մասին, որ ճանապարհը մաքուր է եղել, որևէ խնդիր չի եղել, բայց դեպքի վայրից լուսանկարները երբ տեսնում ենք, ճանապարհը ամբողջովին սառցակալված է:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում, դեռևս չճշտված հանգամանքներում, վթարի էր ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1125 անգամ