Սարգսյանը Ղարաբաղում քննարկել է բանակը նոր տեխնոլոգիաներով համալրելու հարցը
2016-12-08 12:59:00

Լուսանկարը՝ նախագահականի

«Հայաստանի նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկումներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Այնուհետև ՀՀ-ի և ԼՂ-ի միջև ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների նախագահներին է ներկայացրել վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր», - ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Այս նյութը դիտել են - 1129 անգամ