Գեղանկարչական ցուցահանդես Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում
2016-12-08 15:54:00

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հարկի տակ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի և նրա որդու` գեղանկարիչ Մուշեղ Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Զուլում Գրիգորյանի 84-ամյակին: Ամերիկահայ արվեստասերներին է ներկայացվել հիմնականում բնանկարների շարք և դիմանկարներ: 

Գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը բավականին հայտնի է ամերիկահայ արվեստասերների շրջանում, քանզի նրա գեղանկարները դեռևս 1980-ական թվականներից ի վեր ցուցադրվել են ԱՄՆ մի շարք քաղաքներում:

Մուշեղ Գրիգորյանի գործերը ցուցահանդեսի ձևաչափով ամերիկյան արվեստասերներին ներկայացվել են առաջին անգամ:

ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանի կողմից Զուլում և Մուշեղ Գրիգորյանները արժանացել են Հայաստանի գլխավոր հյուպատոսության պատվոգրերի։ 

Մուշեղ Գրիգորյանը նշել է, որ իր ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում ԱՄՆ-ում առավել մեծածավալ ցուցադրության կազմակերպումը:

Այս նյութը դիտել են - 1686 անգամ