Արթուր Բաղդասարյանի վրա շեյխի փոշի է նստել...
2016-01-12 17:12:00

 Արթուր Բաղդասարյանի վրա շեյխի փոշի է նստել

Իր հայրենիքը սիրող, Հայաստանի համար մեռնելու պատրաստ, էս երկրի հող ու ջրին ղուրբան ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Դուբայում որդու՝ Վահանի հարսանիքն է անցկացրել: Սա հենց այն տղան է, որ հանրությանն առավել հայտնի է կեղծ համարանիշերով մեքենայով երթևեկելու սկանդալային պատմությունից: Իսկ հիմա երջանիկ հոր երջանիկ որդին ամուսնանում է «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ:


Եվ այս դեպքում էլ Բաղդասարյան Արթուրիկը Արթուրիկ չէր լինի, եթե ի հայտ չբերեր իր քաղքենի ոգին: Նա որոշել է, որ հարսանյաց արարողությունը պիտի կայանա ոչ այլ տեղ, քան Դուբայում: Հայաստանի օդը վնասակար է ՕԵԿ-ականի համար: Հայկական եկեղեցում պսակադրությունը նրա աչքին գավառամտության պես մի բան է: Փոխարենը Բաղդասարյանը Դուբայում շքեղ նավ է վարձել ու նրա ապագա հարսիկը նավի վրա մեծ փարթի է անցկացրել, որին մասնակցելու համար Երևանից Դուբայ է տարել իր ընկերուհիներին:


Ի դեպ, հարս ընտրելիս Բաղդասարյան Արթուրը միայն «Բելաջիո»-ով չի, որ գայթակղվել է: Մերին երկար ժամանակ աշխատել է երգչուհի Սիրուշոյի հետ որպես ոճաբան, իսկ Սիրուշոն էլ, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի հարսն է: Մի խոսքով, ամեն ինչ հաշվի է առնված: Նույնիսկ այն, որ հարսի քույրը Էրեբունի շրջանի սեփականատեր Մհեր Սեդրակյանի որդու հետ է նշանադրված: Ինչպես ասում են՝ ամուր կապեր, ամուր ընտանիք: Ու եթե եղածին էլ գումարենք, որ հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, ապա Բաղդասարյան Արթուրը բոլոր իրավունքներն ունի հասնել Դուբայ, իրեն Էմիրությունների շեյխ երևակայել կամ գոնե նվազագույնը տպավորություն թողնել, թե վրան շեյխի փոշի է նստել:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 692 անգամ