Ավելի վաղ ձեռք բերված համաձայնագրերին «հավատարիմ մնալը» գլխավոր դերն է խաղում այլ բարդ խնդիրներ լուծելու հարցում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ-ների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին գրում է «APPA» գործակալությունը:
Սերգեյ Լավրովը նշել է, որ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն գոյություն ունեցող ձևաչափերով՝ բոլոր կողմերի հետաքրքրությունների հավասարակշռությունը պահպանելու պայմանով:
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը անհանգստության պատճառ է մնում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ-ներ խորհրդի նիստում՝ Համբուրգում: Այս մասին գրում է «TREND»-ը՝ հղում տալով կազմակերպության կայքին:
Ջոն Քերրիի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երկար ժամանակ է՝ մնում է չլուծված և կազմակերպության մեջ մտնող երկրների համար անհանգստության առիթ է:
Այս նյութը դիտել են - 1341 անգամ