Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.-«Արևմուտքը նպատակ չունի կարգավորել Սիրիայի ճգնաժամը»:
«FARS» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Դմիտրի Պեսկովն ասել է.-«Արևմուտքը փորձում է նոր շրջափակումների սպառնալիքով փոխարինել իր անհաջողությունները համաձայնության կայացման ուղղությամբ»:
Պեսկովի խոսքերով, Մոսկվան հուսով է, որ հակառուսական շրջափակումների սպառնալիքները կձախողեն:
«Սպիտակ տան վարած քաղաքականության հետևանքով Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություննրը ապարդյուն են անցել». ասել է նա:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.-« Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնևում կայացած բանակցությունները ապարդյուն են անցել»:
Այս նյութը դիտել են - 1327 անգամ