Փաստորեն Աշոտյանի և Ֆարմանյանի հասցեին ՄԻՊ-ի հնչեցրած մեղադրանքները այս տղաները Կարեն Անդրեասյանի քթից բերեցին: Ու բերեցին...
2016-01-12 18:52:00

 

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է գրել: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին` համատեղ աշխատանքի համար և հույս հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այդ մասին նշված է օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նաև նշվում է, որ այդ կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու:

Անդրեասյանն, իհարկե, կարող է չմեկնաբանել, սակայն հանրությունը հազիվ թե իրեն զրկի այդ հաճույքից և արդեն լծվել է սույն գործին: Առաջին անդրադարձներն այն մասին են, որ պաշտպանը պարզապես չդիմացավ ճնշումներին ու զենքերը վայր դրեց: Չէինք ասի, թե Անդրեասյանն առանձնապես զինված ու պայքարող տեսակ էր, սակայն վերջին շրջանում նրա և ՀՀԿ երիտթևի միջև խորացող լարվածությունը հազիվ թե անհետևանք մնար: Մասնավորապես Աշոտյանի և Ֆարմանյանի հասցեին ՄԻՊ-ի հնչեցրած մեղադրանքները այս տղաները նրա քթից պիտի բերեին: Ու բերեցին:

Հիմա պետք է սպասել, որ ի հայտ կգա մի նոր թեկնածու այդ թափուր աթոռի համար՝ ավելի հարմարվող, լոյալ, բարեհաճ ու մի քիչ էլ կույր: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ տեսնել է պետք: Խոսել՝ առավել ևս:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1692 անգամ