ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ երկրի տեղեկատվական ու անվտանգության կառույցներն անկարող են եղել բացահայտել Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հզորացմանը նպաստող գործոննները:
IRNA-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավելել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի ուժերի համալրումը, ինչպես նաև Մոսուլ ներխուժելու և այդ քաղաքը գրավելու համար հիշյալ խմբի նախապատրաստական քայլերը վրիպել են ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների ուշադրությունից»:
ԱՄՆ նախագահը անկեղծորեն խոստովանել է տարածարջանում այդ երկրի այսպես կոչված «բարդ քաղաքականությունների» անէֆետիվությունը և ընդգծել է. «ԱՄՆ-ն ակնկալված հաջող գործունեությունը չի ունեցել Միջին Արևելքում»:
Դա ի տես այն բանի, որ Օբաման 2014 թվականին ԻԼԻՊ-ն անկարևոր խումբ էր կոչել և նրան նմանեցրել էր երկրորդ կարգի մարզական խմբի:
Այս նյութը դիտել են - 1377 անգամ