«Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու։ ՀՀԿ-ից փոխանցում են, որ ցուցակների մասին պատկերացումները, մեղմ ասած, խիստ մոտավոր են, ավելին, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասով գուցե համընկնումներ լինեն, բայց համամասնական ցուցակի շուրջ ինտրիգը պահպանվում է։
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այսօր բոլորն էլ սպառողական վիճակում են, ոչ ոք չգիտի իր համար ցուցակում տեղ կլինի՞, թե՞ ոչ։ «Հաշվի առնելով նման հարցերում նախագահի խիստ անկանխատեսելի լինելը, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ինքը ցուցակում կլինի»,– ընդգծեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ մինչև ցուցակները կազմելու վերջին օրը Սերժ Սարգսյանը ճշգրտումներ կանի գրանցում։ Այսինքն, ողջ ՀՀԿ-ն «փշերի» վրա է»,–գրում է «Իրատես» թերթը։
Այս նյութը դիտել են - 1320 անգամ