ՀՅԴ-ի ախորժակը կբացվի միայն Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հաշվին
2016-12-08 22:24:00

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն այս պահին քննարկում է ԱԺ ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ՝ առանձին, որն ամենաանհավանականն է, քանի որ համատարած դաշինքների պայմաններում անհնար կլինի մեկ ուժին հաղթահարել 5%-ի շեմը, ՀՀԿ եւ ԲՀԿ-ի հետ դաշինքով։

2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվում ՀՅԴ-ի եւ Ծառուկյանի միջեւ եւ «ազգային» այդ ուժը չի բացառում, որ հենց Ծառուկյանի միջոցով կարող է առնվազն չորս պատգամավոր ունենալ ԱԺ-ում եւ դրանից հետո ընթացիկ տարեսկզբին Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «ազգային համաձայնության կառավարության» մաս կազմել Ծառուկյանի նոր ձեւավորվող դաշինքի հետ»:

Այս նյութը դիտել են - 1414 անգամ