Դոնալդ Թրամփը պատռելու է այդ համաձայնագիրը
2016-12-08 23:24:00

Եվրոխորհրդարանի պատգամավորը զգուշացրել է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի բացասական հետևանքների կապակցությամբ:

Իռլանդացի քաղաքական գործիչ և Եվրոխորհրդարանի անդամ Շաուն Քելլին հինգշաբթի օրը «PRESS TV»-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ Համատեղ ակտի ծրագրի ոտնահարումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Միջին Արևելքի համար:

Եվրոխորհրդարանի պատգամավորը զրույցի մի այլ բաժնում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի Համատեղ ակտի ծրագրի հանդեպ իր տեսակետը:

Եվրոխորհրդարանի այս պատգամավորի ընդգծմամբ, ԵՄ-ն պետք է կանխի  Համատեղ ակտի ծրագրի ոտնահարումը:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում քննադատելով Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջև կայացած միջուկային համաձայնությունը, հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում պատռելու է այդ համաձայնագիրը:

ԱՄՆ-ի Սենատն անցած շաբաթ վավերացրեց Իրանի դեմ շրջափակումների 10-ամյա երկարաձգման օրենքը:

«The Time» գործակալության հաղորդմամբ, իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումը համարվում է Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոտնահարում և Թեհրանը դիմելու է  պատասխան քայլի:

Այս նյութը դիտել են - 1357 անգամ