ԱՄՆ առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, որ երկրում կյանքի միջին տևողությունը նվազել է:
Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության՝ անցած տարվա տվյալներով ԱՄՆ-ում կյանքի միջին տևողությունը 78.8 տարի է եղել, ինչը 2014 թվականի համեմատությամբ մեկ տասնորդական միավորով նվազել է:
ԱՄՆ-ի առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի ուսումնասիրության համաձայն, ամերիկացի կանանց մոտ կյանքի միջին տևողությունը կազմում է 81.2 տարի է, տղամարդկանց մոտ` 76.3:
Այս ուսումնասիրությունը նաև վկայում է, որ 2015 թվականին ԱՄՆ-ում արաձանգրված մահերը նախորդ տարվա համեմատությամբ 1.2 տոկոս հավելում արձանագրելով հասել են 2 միլիոն 712 հազար 630-ի:
Այս նյութը դիտել են - 1103 անգամ