Արդյո՞ք Արցախում կտեղակայվեն խաղաղապահներ
2016-12-09 08:25:00

Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Արդյո՞ք Արցախում կտեղակայվեն խաղաղապահներ։ Այս պահին իհարկե դժվար է ասել թե ինչ մանդատով են խաղաղապահներ տեղակայվելու Արցախում, սակայն այդ հարցը կարծես համաձայնացվել է, գոնե հայտարարությունների մակարդակով։ Հավանաբար դա կլինի ՄԱԿ-ի մանդատով և կկոչվի ասենք UNMINK (UN Mission in Nagorno Karabakh)։ Հավանական չեմ համարում, որ խաղաղապահները կլինեն ՆԱՏՕ-ի, ԱՊՀ, Աֆրիկյան Միության կամ ասենք ավստրալազելանդական մանդատով, որքան էլ դրանք ապացուցել են իրենց էֆեկտիվությունը։ ՄԱԿ մանդատը առավել ձեռնտու է ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի համար, քանի որ վետոյի իրավունքը հա էլ կա։

Խաղաղապահների տեղակայման կարևորագույն նախադրյալը կողմերի համաձայնությունն է։ Որքանով է Հայաստանին ձեռնտու խաղաղապահների ներկայությունը, դեռ պետք է հասկանալ։ Ադրբեջանին դա ձեռնտու է միայն այն ժամանակ, երբ ճանապարհային քարտեզի առաջին քայլերն իրագործվեն։
Բայց պետք է հասկանալ, որ ճանապարհային քարտեզը, որը այս հայտարության մեջ նկարագրված է, համանախագահների միասնական դիրքորոշումն է։


Այս նյութը դիտել են - 1447 անգամ