Թրամփի կառավարությունը նոր անդամ ունի
2016-12-09 08:30:00

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «WWE»-ի հիմնադիրներից մեկին պաշտոն է տվել իր կառավարության կազմում:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահի  գրասենյակը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ «WWE»-ի  հիմնադիրներից   68-ամյա Լինդա Մաքմահոնը ստանձնելու է ԱՄՆ-ի կառավարության փոքր բիզնեսների վարչության տեսչի պաշտոնը:

ԱՄՆ-ի Սենատ մուտք գործելու համար Հանրապետական կուսակցության անդամ Մաքմահոնի ջանքերը 2010 և 2012 թվականներին անհաջողությամբ էին պսակվել:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նշել է, որ Մաք Մեհենը   երկրի առաջնակարգ բիզնեսմեններից, է ով «WWE»-ը վերածեց համաշխարհային բիզնես կառույցի:

Լինդա Մաքմահոնն ու նրա ամուսինը՝ Վինս Մաքմահոնը, վերջին երեք տասնամյակներում «WWE»-ը փոքր բիզնեսից վերածեցին ակտիվ ընկերության, որի կապիտալը 150 երկրներում գնահատվում է 1.2 միլիարդ դոլար:

Այս նյութը դիտել են - 1571 անգամ