ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորները վավերացնելով այդ երկրի 2017 թվականի ռազմական բյուջեի օրինագիծը, արգելեցին Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցություն:
«The Washington Post»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Սենատը վավերացնելով Պենտագոնի 2017 թվականի ռազմական բյուջեն, արգելեց Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի ռազմական համագործակցությունը և միաժամանակ հատուկ բյուջե հատկացրեց Եվրոպայում Վաշինգտոնի դաշնակիցներին «Ռուսաստանի սպառնալիքից» պաշտպանելու համար:
ԱՄՆ-ի առաջիկա տարվա ռազմական ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 619 միլիարդ դոլար : Օրինագիծը վերջնական հաստատման համար ուղարկվել է Սպիտակ տուն և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրությունից հետո օրենքի ուժ կստանա:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ռազմական ու պաշտպանական կոմիտեի անդամները հայտարարել են, որ այս օրինագծի վավերացման ժամանակ նկատի են ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ռազմական ուժերի հզորացմանը 3.4 միլիարդ դոլար հատկացում կատարելու Օբամայի կառավարության դիմումը:
ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ այդ օրինագիծը պատասխան քայլ է Ռուսաստանի հարձակողական քայլերին:
Այս նյութը դիտել են - 1595 անգամ