Համբուրգում անցկացված 23-րդ նիստին, ՄԻՆՍԿ-ի անդամ երկրները հանդես են եկել հաղորդագրությամբ` Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ ՄԻՆՍԿ-ի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Ջոն Քերին, Սերգեյ Լավրովը և Ժան Մարկ Այրոն կարևորել են բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը:
Հաղորդագրության մեջ դատապարտվել է 2016թ. ապրիլ ամսին տեղի ունեցած քառօրյա պատերազմը: Այն ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով:
Հաղորդագրության մեջ կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտությունը՝ առաջարկված խաղաղ ճանապարհներով համաձայնության հասնելու համար:
Նաև հիշվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքով հակամարտության կարգավորումը:
Այս նյութը դիտել են - 1114 անգամ