Միավորված Եվրոպան այսօր բազմաբնույթ ճգնաժամերի է բախվել
2016-12-09 05:59:00

Եվրամիության կազմում հիմնական փոփոխությունների մեկնարկը տրվել է 2014 թ.-ին ՝ Եվրոպայի խորհրդարանական ընտրություններից հետո: Գրում է «RESALAT» գործակալությունը:  

Եվրոխորհրդարան ծայրահեղական աջակողմյան ավելի քան հարյուր պատգամավորների մուտքը համարվում էր ահազանգ: Վերլուծաբանները համոզված են, որ ներկա իրավիճակը շարունակվելու դեպքում, հաջորդ տարի փոխվելու է Եվրոպայի քաղաքական հավասարությունը: Միավորված Եվրոպան այսօր բազմաբնույթ ճգնաժամերի է բախվել: Տարբեր երկրներում մեծանում են ազգայնական շարժումները:

Ավստրաիայում անցկացված ընտրությունների արդյունքներն ապացուցել են, որ Կանաչ մայրցամաքում ծավալվել են պոպուլիստական հոսանքները, որոնք ուղղված են ավանդական կուսակցությունների դեմ: Իսկ Իտալիայում ազգայնականների տարած հաղթանակն էլ խոսում է այն մասին, որ միացյալ Եվրոպան պետք է բարձր գին վճարի ծայրահեղական ազգայնականներին: Հարց է առաջանում, որ արդյոք եվրոպայի ավանդական քաղաքական գործիչները կարող ե՞ն վճարել քաղաքական մեծ ծախսերը:  

Պարզից էլ պարզ է , որ գնալով իրավիճակն ավելի է բարդանալու: Եվրոպայում աջակողմյան և սոցիալիստական երկու հոսանքները գնալով հեղինակազրկվում են: Նման հանգամանքներում, եվրոպական երկրների պետայրերը պարտավոր են հիմնական բարեփոխումներ իրականացնել ՝ միացյալ Եվրոպայի գաղափարի հիմքերն ամրապնդելու համար: Հակառակ դեպքում, ծայրահեղ աջակողմյան հոսանքը կարողանալու է գրավել քաղաքական տարբեր ճամբարներում սպիտակ և մոխրագույն ձաները:  

Այս նյութը դիտել են - 1187 անգամ