Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը Եմենը կասեդային ռումբերով ռմբակոծվելու հարցում պատասխանատու է ճանաչել ԱՄՆ-ին:
IRNA-ի հաղորդման համաձայն, Human Rights Watch կազմակերպությունը «ԱՄՆ-ի արտադրած կասետային ռումբերն անօրինական հարձակումներում» խորագրով զեկույցում հայտարարել է, որ Արաբիան ԱՄՆ-ի կասետային արգելված ռումբերով սպանում է Եմենի ժողովրդին:
Համաձայն այս զեկույցի, ԱՄՆ-ի կասետային ռումբերն օգտագործվել են «Մասթաբա»-ի շուկայի և Սաընայում հոգեհանգստի հանդիսության դեմ իրականացված հարձակումների ժամանակ, ինչը համարվում է պատերազմական ոճրագործություն և այդ կապակցությամբ թիվ մեկ մեղադրյալն ԱՄՆ-ն է:
Արաբիայի ռազմական ինքնաթիռները հոկտեմբերի 8-ին Սանայում ռմբակոծեցին Եմենի պաշտպանության նախարարի հոր հոգեհանգստյան արարողության վայրը: Ռմբակոծության հետևանքով զոհվեց ու վիրավորվեց շուրջ 900 մարդ:
Այս նյութը դիտել են - 905 անգամ