Ինչո՞ւ Մոսկվայում գտնվող Դավթյանի փոխարեն քվեարկեցիք...
2016-12-09 21:09:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ. այն է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել:

Եւ, օրինակ, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այնքան է ոգեւորվել ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու մտքից, որ ոչ միայն ինքն է կողմ քվեարկել, այլեւ հաջողացրել է իր կողքինի՝ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանի կողմ կոճակը սեղմել:

Ինչո՞ւ Մոսկվայում գտնվող Դավթյանի փոխարեն քվեարկեցիք, «Ժողվուրդ» օրաթերթի այս հարցին Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, Հրանտն իմ կողքն ա եղել»: Մինչդեռ իրականում Հրանտ Դավթյանը երկրում չէ»:

Այս նյութը դիտել են - 1142 անգամ