Պարոն Աբրահամյանը կփակի բոլոր այն բերանները, որոնք պնդում են, թե նախկին վարչապետը նեղացած է նախագահից և իր թիմից...
2016-12-09 23:54:00
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս տված հարցազրույցում մի քանի հստակ մեսիջներ է տվել.
-Նախ այն, որ նեղացած չէ նախագահից և ՀՀԿ-ից, շարունակելու է կանգնել իր քաղաքական թիմի կողքին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և ակնկալիքներից:
-Վարչապետ Կարեն Կարապետյանին համարում է իր մտերիմն ու ընկերը, և զգուշավոր է իր խոսքերում, քաղաքական գնահատականներում, որպեսզի չխոչընդոտի և չխանգարի գործող վարչապետի աշխատանքներին, ինչպես նաև՝ իր պատրաստակամությունն է հայտնել, հնարավորության դեպքում, աջակցել Կարեն Կարապետյանին:
Ակնհայտ է, որ անկախ այն բանից՝ Հովիկ Աբրահամյանը պաշտոն ունի, թե՝ ոչ, շարունակում է մնալ ՀՀԿ-ի ազդեցիկ գործիչներից մեկը, և պատահական չէ , որ և՛ շտաբի պետի, և՛ գալիք խորհրդարանի խոսնակի ամենահավանական թեկնածուներից մեկը համարվում է հենց Հովիկ Աբրահամյանը:
Պետք է նկատել՝ առաջին անգամ չէ, որ Հովիկ Աբրահամյանը պետական բարձր պաշտոնից հեռանալով՝ շարունակել է մնալ իր քաղաքական թիմում՝ առանց նեղսրտությունների և ավելորդությունների:
Ի դեպ, երբ պարոն Աբրահամյանը հրաժարական տվեց Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից, նա՝ որպես հասարակ պատգամավոր, մասնկացում էր ԱԺ նիստերին՝ առանց մեծամտությունների:
Կարծում եմ՝ այս անգամ ևս պարոն Աբրահամյանն՝ իր հավատարմությամբ և նվիրումով սեփական թիմին, կփակի բոլոր այն բերանները, որոնք պնդում են, թե նախկին վարչապետը նեղացած է նախագահից և իր թիմից, և հնարավորության դեպքում կլքի ՀՀԿ-ն՝ միանալով այլ քաղաքական գործընթացներին:
Ես Հայ Եմ ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1322 անգամ