USArmenianews.com լրատվական կայքի խմբագրակազմը շնորհավորում է Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի և Մերիի պսակադրությունը...
2016-01-12 22:47:00

Դուբայում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահանի հարսանիքը: 

Հիշեցնենք, որ Բաղդասարյանի որդին հունիսին նշանադրվել էր «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ: Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Վերջինս Արթուր Բաղդասարյանի հետ ընկերական և բարեկամական լավ հարաբերությունների մեջ է:

Տեղեկություններ կան, որ զույգը իր հարսանիքը նախատեսել էր Երևանում անցկացնել, բայց չափազանց «հայրենասիրական» նկրտումներից ելնելով, կանգ առան Դուբայում անցկացնելու տարբերակի վրա:

Երեկ Բաղդասարյանի ապագա հարսիկը նավի վրա մեծ ու շատ շքեղ փարթի է անցկացրել, որին մասնակցելու համար Երևանից Դուբայ է տարել իր ընկերուհիներին:

 

 

Այնուամենայնիվ,   զերծ մնալով տարաբնույթ խոսակցություններից,  USArmenianews.com լրատվական կայքի խմբագրակազմը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով մեծ սեր, երջանկություն և հաջողություններ կյանքում:

Այս նյութը դիտել են - 3192 անգամ