«Սահմանադրական 2 օրենքների նախագծերի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականը դրական է». Արփինե Հովհաննիսյան
2016-12-10 00:37:00

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել սահմանադրական երկու օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունները:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հենց այս նստաշրջանում պետք է հաստատվեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ¬ի համատեղ կարծիքը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Արմենպրես»-¬ը կապ է հաստատել Վենետիկում գտնվող Արփինե Հովհաննիսյանի հետ՝ իմանալու համար ներկայացված նախագծերի վերաբերյալ միջազգային մասնագիտացած կառույցների ներկայացուցիչների դիտարկումներն ու կարծիքները:

 Արդարադատության նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերները նշել են, որ նախագծերով առաջարկվող կարգավորումներըհամապատասխանում են միջազգային ընդունված բոլոր չափանիշներին:«Իսկ նրանց կարծիքը նախագծերի վերաբերյալ եղել է շատ բարձր ու դրական»,¬- ասաց նախարարը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ այս նստաշրջանում հաստատվող կարծիքում առկա առաջարկները ևս կքննարկվեն ու կարտացոլվեն երկրորդ ընթերցման տեքստերում:
 
Այս նյութը դիտել են - 1279 անգամ