Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն ուրբաթ օրը հայտարարել է, թե քանի որ ԼՂ-ի համակարտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ԱԳ նախարարների հայտարարության մեջ այս հակամարտության բոլոր կողմերը նկատի չեն առնվել, Բաքուն մտահոգված է, որ հակամարտությունը կարող է սրվել:
Համաձայն APPA լրատվական գործակալության հաղորդման, Հիքմաթ Հաջիևը հավելել է. «Հայտարարության մեջ դատապարտվել են 2016 թվականի ապրիլյան ռազմական բախումները: Հայտարարվել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և միայն բանակցության միջոցով կարելի է այն կարգավորել»:
Հայտարարության մեջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արվել հանդիպման միջոցով առաջարկված նախագծերի շուրջ համաձայնության գաել և հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով: Սակայն հակամարտության կարգավորման և ներկա ճգնաժամային վիճակին վերջ տալու համար հստակ երաշխիքների բացակայությունը, նաև այս տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտները սրում են Բաքվի իշխանությունների մտահոգությունները և նրանց մղում են ռազմական քայլեր ձեռնարկել:
«Հրադադարի հաստատումն այլևս չի կարող ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար ընդունելի պայմաններ ստեղծել և հակամարտությունը կշարունակվի մինչև այնքան ժամանակ, երբ հայկական ուժերը չեն հեռացել Ադրբեջանի գրավված տարածքներից»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը:
Այս նյութը դիտել են - 1277 անգամ