«Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը և ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլևս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու։
Խնդիրն այն Է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար։ 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) պետք Է կազմի 5 միլիարդ 895 միլիոն դոլար։ Եթե այս կանխատեսումը իրականանա, ապա պետական պարտքը կկազմի 2016 թվականի ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսը։
Սակայն դա հիմա համարվում Է չափազանց լավատեսական կանխատեսում, հաշվի առնելով տնտեսական ցուցանիշների գահավիժումը և պետական պարտքի կուտակման ինտենսիվությունը։
Բացառված չէ, որ հաջորդ տարի կառավարությունը բյուջեով չնախատեսված լրացուցիչ պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու նպատակով նախաձեռնի փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին. ՀՀ օրենքում և վերը նշված 60 տոկոսի շեմը բարձրացնի։
Անցած տարի օրենքում արդեն իսկ փոփոխություն կատարվել է, որով ՀՀ կենտրոնական բանկի ունեցած պարտքը այլևս չի հաշվվում որպես պետական պարտք սույն օրենքի իմաստով։ Եթե օրենքը չփոխվեր, ապա մեր պետական պարտքը վաղուց արդեն գերազանցել Էր ՀՆԱ-ի 60 տոկոսը»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Այս նյութը դիտել են - 1573 անգամ