2017թ.-ն վարդագույն աքաղաղի տարին է, ինչը նշանակում է` հաջողությունը ժպտալու է աշխատասեր մարդկանց:
Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը:Միեւնույն ժամանակ հաջորդ տարի գերիշխող մոլորակը Սատուրն է լինելու, ինչն ըստ աստղաբանի, նշանակում է` մեծ կամք, աշխատասիրություն, պատասխանատվություն ունեցող անձինք են հաջողության հասնելու:
«Տարին հաջող է լինելու այծի, ձիու, կապիկի, եզի, խոզի տարում ծնվածների համար, նրանց մոտ անպայման հաջողություն է լինելու, իսկ օձի, վագրի, շան տարում ծնվածներից պահանջվում է հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ, որովհետեւ իրենք քիչ են հետաքրքրվում` ով են իրենք, ինչու են ծնվել, ինչ է պահանջվում նրանցից:
Եթե նրանք եկել են հաճույքի համար, Սատուրնը կսովորեցնի ինչ անել»,- ասաց աստղաբանը:Էլյա Հովհաննիսյանի կանխատեսմամբ` բացառիկ հաջողակ երեխաներ են ծնվելու մարտի 8-ին եւ 23-ին: Աստղաբանը խորհուրդ տվեց նաեւ հաջորդ տարի հետեւել սննդակարգին:
Այս նյութը դիտել են - 1876 անգամ