Հայաստանում ֆեյսբուքյան օգտատերերը կվճարվեն գրառումներ կատարելու համար. գնացուցակ Armtimes.
2016-12-11 01:25:00

Ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդվում է հայկական նոր ստարտափ, որն առաջարկում է գրնցվել համապատասխան կայքում եւ գումար վաստակել ֆեյսբուքում գրառումներ կատարելու, դրանց հավանումների թվի եւ տարածումների հաշվին:

Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ ստարտափը rumorsmonitoring.com կայքի տրամաբանական շարունակությունն է: Այս կայքը հայկական էլետորնային կայքերի ամենադիտված նյութերի շտեմարան է: Այցելուները կարողանում են տեսնել, թե սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերեն ամենից շատ որ նյութն են կարդում ինչի մասին են քննարկումներ կատարում եւ այլն:

«Social Bridge» ստարտափը ստեղծել է «Ռումորս» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2015 թվականին: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիտրի գրանցամատյանի տեղեկանում ենք, որ ՍՊԸ-ն 2015 թվականի օգոստոս ամսին հիմնադրել են Մուշեղ Գեւորգյանն ու Արշակ Մովսիսյանը:

Ստարտափն առաջարկում է օգտատերերին ցանկացած գրառում կատարելու դիմաց գումար ստանալ: Մեկ փոստը, հավանումը եւ տարածումն արժե 5 դրամից մինչեւ 25 դրամ: Այսինքն՝ առավելագույն գումարը 25 դրամն է: Օգտատերը հաշիվ է բացում եւ կուտակումներ կատարում, իսկ 500 դրամից ավել գումար կուտակելու դեպքում նա կարող է այն կանխիկացնել կամ ստանալ իր բանկային հաշվին:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 1604 անգամ