Կձևավորվի Համահայկական խորհուրդ
2016-01-13 12:10:00

Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում սեպտեմբերի 26-ին որոշում է ընդունվել Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին:

Համահայկական խորհուրդը պետք է լինիինքնակազմակերպվածինքնակառավարվողխորհրդակցական մարմին, որի ձևավորման համար նախատեսվում է մշակել ուղղորդիչ հայեցակարգային մոտեցումներ:

Խորհրդի առաջին նիստը կայանալու է 2016 թ սեպտեմբերի 20-ին Երևանում: Այդ նպատակով պետք է ձևավորվի կազմակերպչական հանձնախումբ:

Համահայկական խորհրդի ձևավորման կազմակերպչական հանձնախմբի ղեկավարն է լինելու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, քարտուղարը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

Հանձնախմբի կազմում ընդգրկված են նաև սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի, ՀՌԱԿ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության, Ռուսաստանի հայերի միության, Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ:

 Համաձայն ընդունված որոշման՝

Խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի առանցքային կառույցների, պետական կառավարման կարևորագույն մարմինների, հոգևոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ համակարգող պետական հանձնաժողովի կազմն այդ առումով չպետք է կաշկանդի ձևավորվող Խորհրդի կազմն ու կառուցվածքը.

- Խորհուրդը կարող է ունենալ տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբեր․

- Խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն տարին մեկ անգամ ՀՀ մայրաքաղաքում․

- Խորհուրդը պետք է ունենա նիստերի միասնական մշտական օրակարգ, որի առանցքում պետք է ընկած լինեն՝

ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը,

բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը,

գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը:

Ընդունված որոշմամբ կազմակերպչական հանձնախմբին հանձնարարվել է մշակել և մինչև 2016 թապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքել Համահայկական խորհրդի ձևավորման, հիմնադիր կազմի և կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպել խորհրդատվություններ Խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ, նախապատրաստել Խորհրդի առաջին նիստը և մինչև 2016 թ հուլիսի 15-ը իրազեկել հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակացույցի մասին:

Որոշմամբ նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների և դրանց համակարգերում գործող մարմինների և կառույցների հետ գործակցությամբ, ինչպես նաև պետական հանձնաժողովի կազմում ներգրավված՝ սփյուռքյան կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով կազմել «Հայերի վիճակն աշխարհում» առաջինզեկույցը: Սփյուռքի նախարարին հանձնարարվել է նաև մինչև 2016 թ մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնել պետական հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ այն քննարկելու և կառուցողական դիտարկումներ ներկայացնելու համար: Համահայկական խորհրդի հետ գործակցության ընթացակարգեր մշակելու նպատակով նախատեսվում է նաև խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանային հանձնախմբերի հետ:

Պետական հանձնաժողովի նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ներկայացվածփաստաթուղթը ուրվագծային է և բաց է նոր առաջարկների համար:

Առաջարկներ կարող են ներկայացնել այս խնդրով մտահոգված համապատասխան կառույցները, մասնագետներն ու մտավորականները:

Այս նյութը դիտել են - 1353 անգամ