Washington Post. ԿՀՎ-ում վստահ են, որ Մոսկվան օգնել է Թրամփին հաղթել ընտրություներում
2016-12-11 02:49:00

ԱՄՆ հանրապետկան-սենատոր Լինդսի Գրեմը քննադատել է Ռուսասանին The Washington Post-ում հայտնված այն հրապարակումից հետո, համաձայն որի Կենտրոնական հետախուզական վարչությունում վստահ են, որ Մոսկվան օգնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթել ընտրություններում:

«Պետք չէ Շերլոկ Հոմս լինել հասկանալու համար, թե ինչ է ցանկանում Ռուսաստանը: Նա ցանկանում է կազմաքադել ժողովորդավարությունն ամբողջ աշխարհում», - գրել է նա իր Թվիթերի միկրոբլոգում: Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է «ամբողջ աշխահում կոտրել ժողովրդավարության եւ ժողովրդավարական շարժման ողնաշարը»:

Միեւնույն ժամանակ սենատորը նշել է, ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները համարում է լեգիտիմ՝ չնայած «ռուսական ազդեցության» վերաբերյալ մտահոգություններին: Գրեմը նշել է, որ նպատակ ունի Կոնգրեսում սկսել հետաքննություն առ այն, թե ինչպես է Ռուսաստանը խառնվել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակլոֆը The Washington Post-ում տպագրված իր հոդվածում կոչ էր արել սկսել մասշտաբային հետաքննություն Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին բոլոր հետաքրքրված կողմերի, այդ թվում Ռուսաստանի «խառնվելու» վերաբերյալ:

Այս նյութը դիտել են - 1338 անգամ