Առաջին տիկինը միջնորդում է Ագնեսա Շահնազարյանին նշանակվելու թատրոնի տնօրե՞ն
2016-12-11 20:12:00

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը փորձել է ինչ-որ կերպ արձագանքել իր անվան շուրջ շրջանառվող լուրերին ու դժգոհություններին:

« …Չեմ հասկանում` ինչո՞վ է պայմանավորված այս ծայրաստիճան հետաքրքրվածությունը, կոշկակար եմ, ուզում եմ դառնալ թատրոնի տնօրե՞ն, ի վերջո անցած ճանապարհ ունեմ»,- ասել է Ագնեսան:

Միգուցե Ագնեսան կոշկակար չի եղել, բայց հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել 36-ամյա դերասանուհուն, թե ինչ ճանապարհով է նա անցել ու ինչպես է այսօր փորձում դառնալ թատրոնի տնօրեն:

Հիշեցնենք, որ NEWSPRESS.am-ն անդրադարձել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթին:

Հենց այս դրամատիկական թատրոնում էլ, իր «փառավոր անցյալով ու ներկայով» Ագնեսա Շահնազարյանը փորձում է ամրապնդել ու հաստատել իր ապագան Ավելորդ չենք համարի ևս մեկ անգամ նկատել, որ Ագնեսան ոչ մի թատրոնում երկար չի աշխատել, առավելևս՝ չունի ղեկավարման հմտություն:

 Ավելին՝ նա մի պահ նույնիսկ, չկարողանալով իր դիրքերը հաստատել թատրոնում, թողել է ամեն ինչ և հեռացել Մոսկվա: Այստեղ նա գտել է իրեն. բացել է ֆուրշետի ծառայություն ու հմայքի սրահ, բայց այստեղ էլ նա չի կարողացել խաղալ իր «դերը»: Ագնեսան Մոսկվայում տապալել է իր գործը, որին, արդեն հայրենիքում, հաջորդել է անառակ որդու վերադարձը…

Բայց հիմա նույնիսկ սա էլ չէ խնդիրը. հավաստի աղբյուրների համաձայն՝ Ագնեսայի նշանակման հարցով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վրա նույնիսկ արդեն ճնշում է գործադրվում,՝ մինչև իսկ այնքան, որ վերջինս իր մոտ է կանչել տնօրենի բոլոր պոտենցյալ թեկնածուներին, այդ թվում նաև՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հանրային Հեռուստաընկերության Լոռու մարզի լրագրող, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին և հորդորել, որ իրենց թեկնածությունը չառաջադրեն:

Ակնհայտ է, որ Ագնեսան ո՛չ այդքան սիրված ու հարգված դերասանուհի է, ո՛չ այդքան արժանապատվություն ունի ու ո՛չ էլ այդքան «թափ»,որ նրա համար, մեր աղբյուրի համաձայն, միջնորդում է առաջին տիկինը:

 Նա պարզապես դառնալու է հերթական խամաճիկը, որին կարելի ու հնարավոր կլինի օգտագործել… թե ում է դա ձեռնտու՝ առանձին հարց է, բայց ցավալին այն է, որ Ագնեսան կամ թքած ունի կամ չի հաշվարկել, որ շահագրգռված մարդիկ կան իր նշանակման գործում, ովքեր կօգտագործեն իրեն որպես խամաճիկ, որ ինքը կլինի դրածո տնօրեն, որ զարտուղի ճանապարհով ստացած աթոռը հնարավոր է ճոճվի իր տակ, որ չի վայելելու իր ապագա աշխատակիցների իրական սերն ու հարգանքը (քանի որ վերջիններս չեն ուզում նրան տեսնել իրենց թատրոնում), և առհասարակ՝ թքած ունի կամ չի հաշվարկել, որ մարդը դադարում է մարդ լինելուց ու կորցնում իր «ես»-ը, երբ դառնում է խամաճիկ…

newspress.am

Այս նյութը դիտել են - 13170 անգամ