Քաղաքական բորբոսնած դեմքերը վերդառնում են...2016-12-11 20:58:00
Քաղաքական բորբոսնած դեմքերը վերդառնում են ընտրությունների նախաշեմին իրենց նույնքան հնացած ճառերով ու գործողություններով ընդդիմադիր դաշտն ապականելու և ընտրություններում հօգուտ իշխանությունների գործելու համար։
Նրանք, ովքեր արդեն հայտարարել են, որ վերադառնում կամ մտադրություն ունեն վերադառնալու, ինչու են անում դա հիմա՝ ընտրություններից առաջ, միթե մեր երկրում այս ընթացքում տեղի չէին ունենում այլ գործընթացներ, կամ միթե այս՝ իրենց «փրկիչների» տեղ դրածները չգիտեին, որ ժողովրդին իրենք պետք են ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ նաև շատ այլ կարևոր գործընթացներում։
Եվ վերջի վերջո, այս մարդիկ, իսկապես, կարծում են, թե իրենք այդքան հեղինակություն ունեն, որ կարողանան առանձին-աեանձին պայքարել ՀՀԿ-ի դեմ։
Մեր քաղաքական դաշտի առողջացումը այսօր մեծապես կապվում է ընդդիմության վերակազմավորման հետ, իսկ այս հնացած դեմքերը, որոնք անհրաժեշտ պահին լքել են ժողովրդին՝ փակվել են իրենց ամրոցներում և նաև այս իշխանություններին աջակցել են ինչ-ինչ հարցերում, վերդառնում են այս գործընթացին խանգարելու համար։
Նոր կազմավորված ընդդիմադիր ուժերը ստիպված են լինելու պայքարել ոչ միայն ՀՀԿ-ի այլ, նաև ժողովրդին շեղող այս ուժերի, որոնք ծառայում են ՀՀԿ-ին։
Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1222 անգամ